Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Օրական որքան շաքար կարելի է օգտագործել. news.am

Օրական որքան շաքար կարելի է օգտագործել. news.am

Ամերիկյան մասնագետներն առաջարկում են կրճատել շաքարի գործածումը. ներկայում 270 կկալ շաքարի փոխարեն խորհուրդ է տրվում գործածել 200 կկալից ոչ ավելին` օրական մոտավորապես 50 գրամ կամ 12 թեյի գդալ շաքար:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե օրական 12 գդալ շաքարը բավականին շատ է ու որ դրանից ավելի քիչ ենք գործածում: Խնդիրն այն է, որ մենք հիմնականում չենք հաշվարկում, թե որքան շաքար է պարունակում օրվա ընթացքում ընդունած սնունդը: Մեկ փոքր շիշ գազավորված ըմպելիքն, օրինակ, պարունակում է առնվազն 12-13 գդալ շաքար: Շաքար կա նաեւ այլ մթերքներում`՝ օրինակ, Starbucks-ի Caffè Mocha-ում 35 գրամ շաքար կա, իսկ Campbell-ի տոմատի ապուրի մեջ՝ 12 գրամ:

Ամերիկյան կառավարության նոր խորհուրդները համապատասխանում են ԱՀԿ խորհուրդներին, որոնց համաձայն, շաքարը չպետք է կազմի սննդակարգի ընդհանուր կալորիականության 10 տոկոսից ավելին: Իսկ եթե մարդն ուզում է ինքն իրեն պաշտպանել շաքարախտից ու կարիեսից, նաեւ ճարպակալումից ու դրանով պայմանավորված հիվանդություններից, ուրեմն շաքարի օրական քանակությունը պետք է կրճատի մինչեւ սննդակարգի ընդհանուր կալորիականության 5 տոկոսը (օրական 6 թեյի գդալ շաքար):

ԱՄՆ մասնագետները խորհուրդ են տալիս կրճատել նաեւ աղի պարունակությունը՝ օրական 3400 մգ-ի փոխարեն դարձնելով այն 2300 մգ (օրական մեկ թեյի գդալ):

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. kremen.today
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ